1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պակիստանի վարչապետը կարգադրել Է անհապաղ բացել Աֆղանստանի հետ սահմանը

Պակիստանի վարչապետը կարգադրել Է անհապաղ բացել Աֆղանստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել Է անհապաղ վերսկսել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքը, որոնք մեկ ամիս փակվել Էին երկրում հակաահաբեկչական արշավի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վարչապետի գրասենյակը:
Պակիստանը լույս փետրվարի 17-ի գիշերը Աֆղանստանի հետ սահմանը փակել Էր ի պատասխանել մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնք փետրվարի կեսերին ցնցել Էին երկիրը: Երկրի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական գործողությունները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնվող ահաբեկիչների ցուցումով:  
Սահմանային անցակետերի փակմամբ եւ սահմանների պարեկման ուժեղացմամբ պակիստանյան իշխանությունները հույս ունեին կանխել Աֆղանստանի տարածքից զինյալների թափանցումը Պակիստան: 
Մարտի 20-ին, սահմանային անցակետերի փակումից մեկ ամիս անց, վարչապետը կարգադրել Է վերսկսել դրանց աշխատանքը: Դրա հետ մեկտեղ նշված ժամանակաշրջանում սահմանապահ կետերը պարբերաբար բաց Էին թողնում երկու երկրների այն քաղաքացիներին, որոնք վերադառնում Էին հայրենիք, իսկ մարտի 7-8-ին սահմանը լիովին բաց Է եղել «հումանիտար նկատառումներով»:   
Սահմանը վերաբացելու որոշումը Շարիֆն համարել Է բարի կամքի քայլ հարեւան երկրի նկատմամբ, որի հետ Պակիստանին կապում են մշակութային, կրոնական եւ պատմական լայն կապերը: Վարչապետն այն կարծիքին Է, որ սահմանների երկարատեւ փակումը հակասում Է երկու երկրների ժողովուրդների եւ տնտեսությունների շահերին: Նա միաժամանակ հույս Է հայտնել, որ Աֆղանստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն խնդիրների ուղղությամբ, որոնք սկզբնապես հանգեցրել Էին սահմանը փակելու որոշման: 
«Աֆղանստանում կայուն խաղաղությունն անհրաժեշտ Է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-վարչապետի հայտարարությունից մեջբերում Է արել պակիստանյան մամուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]