Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

Հյուրախաղերով Երևանում է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է  հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է  Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Անդրանիկ ներկայացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ` ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, աշխատանքային օրերին մեկական, իսկ հանգսյան օրերին՝ երկուական ներկայացմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային  կենդանիները Երևանում կլինեն մի քանի օր ուշացմամբ: Բոլոր այն այցելուները, ովքեր ներկայացումները  կդիտեն առանց կենդանիների մասնակցությամբ համարների, նույն տոմսերով և արդեն ամբողջական ծրագրին կարող են հետևել կիրակի օրը, մարտի 26-ին նախատեսված ներկայացումների ժամին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ