Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կիեւը հայտնել Է Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին

Կիեւը հայտնել Է Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու, եւս 9453-ի վիրավորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր մարտական գործողությունների հետեւանքով զոհվել Է 2629 զինվորական, նրանցից 2220-ը Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են, մյուս զոհվածները Ուկրաինայի ազգային գվարդիայի, ներքին գործերի նախարարության, սահմանապահ ծառայության, ՈՒկրաինայի անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմից են»,-ասել Է երկրի արեւելքում ուժային գործողության շտաբի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:   
Նա նաեւ հայտնել Է, որ Դոնբասում ռազմական գործողությունների ողջ ընթացքում վիրավորվել են 9453 ուկրաինացի ուժայիններ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 7674 զինծառայողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]