Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում արտակարգ ծառայությունները 45 րոպե աղջնակին «փրկել» են ձանձրույթից

Ֆրանսիայում արտակարգ ծառայությունները 45 րոպե աղջնակին «փրկել» են ձանձրույթից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս տարեկան ֆրանսիացի աղջնակը, միայնակ մնալով տանը, հեռախոսով զանգահարել Է արտակարգ ծառայություններին, եւ պատասխանող ժանդարմը երեխայի հետ 45 րոպե զրուցել Է մինչեւ նրա մոր վերադարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France3 հեռուստաալիքը:
Դեպքը մարտի 17-ին տեղի Է ունեցել Բովե քաղաքում, սակայն պատմությունը ԶԼՄ-ներում տարածվել Է մի քանի օր անց:
Չորսամյա աղջնակը, ձանձրանալով, զանգահարել Է այն համարով, որը ֆրանսիացիները հիշում են մանկությունից. նա հեռախոսով հավաքել Է «17» եւ կապվել արտակարգ ծառայությունների հետ:
Երեխայի զանգին պատասխանած ժանդարմը նրա հետ կապի մեջ Է մնացել 45 րոպե, որպեսզի համոզվի, որ աղջկան վտանգ չի սպառնում: Ինչպես նա պատմել Է ավելի ուշ, «աղջիկը շատ զրուցասեր Էր եւ շատ հարցեր Էր տալիս»: Միաժամանակ նրա գործընկերը փնտրում Էր փոքրիկի ծնողներին: Արդյունքում պարզվել Է, որ երեխայի մայրը գնացել Էր գնումներ կատարելու:
Վերադառնալով տուն՝ մայրը զարմանքով հայտնաբերում Է, որ իր դստրիկը հեռախոսով խոսում Է ժանդարմի հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցը կնոջը հիշեցրել Է, որ փոքրիկին առանց հսկողության թողնելը վտանգավոր Է: Երեխայի բնակության վայր Է ժամանել պարեկախումբ՝ համոզվելու, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին Է: 
Իր հերթին փոքրիկն ինքը զրույցի ժամանակ այնպես Է տարվել իր զրուցակցով, որ ցանկացել Է խաղալիք նվիրել նրան եւ հրավիրել Է նշելու իր ծննդյան օրը: Հեռուստաալիքը չի հայտնում, թե ժանդարմն ընդունել Է արդյոք նվերն ու հրավերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]