1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին ևս քվորում չապահովվեց նիստը սկսելու համար

ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին ևս քվորում չապահովվեց նիստը սկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը չմեկնարկեց` քվորում չապահովելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մարտի 20-ի նիստը չի կայանա, քանի որ լրացել է գրանցման համար անհրաժեշտ երեք լրացուցիչ ժամը, սակայն քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` մինչև 15:00-ն պետք է հնարավորություն տային պատգամավորներին գրանցվելու համար: «Քվորում այս պահին չկա, ուստի նիստն այսօր չի կայանա»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Մարտի 20-ի առավոտյան նիստին մասնակցելու համար գրանցվել էր 34 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց երեք ժամից ոչ ավելի:

Պատգամավորների մեծ մասը բացակայում էր խորհրդարանի աշխատանքներից, քանի որ մասնակցում է 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]