Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շուլցը խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

Շուլցը խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը խստորեն դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,- նշել է Շուլցը:

Նա նաև դեմ է արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով. «Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]