1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային տուր փաթեթներ

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային 
տուր փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային տուր փաթեթներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանք է տարվում: «Արդեն մեր տուրօպերատորները Էկո տուրիզմի, արկածային զբոսաշրջության մասով ներկայացնում են Հայաստան-Վրաստան տուր փաթեթ: Վերջերս Վրաստանից Հայաստան էին եկել 15 տուրօպերատորներ, առաջիկայում սպասվում է մեր տուրօպերատորների այցը Վրաստան: Քննարկման օրակարգում համատեղ տուր փաթեթների հարցն է»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով, միասնական տուրփաթեթներ ունենալու համատեքստում ակտիվ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ: Արդեն Հայաստանից տուրօպերատորներ են եղել Իրանում, շուտով Իրանից տուրօպերատորներ կգան Հայաստան: «Միասնական տուր փաթեթներ ունենալու հարցում մեր կողմից պետք է լինի խրախուսում, բայց մասնավոր հատվածը նույնպես պետք է ակտիվ լինի: Իրանցի գործընկերների հետ քննարկումերը շարունակվում են, կարծում եմ, արդյունքները տեսանելի կլինեն»,-ասաց նա:

Թե Հայաստանից Իրան, թե Իրանից Հայաստան զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար լուրջ տեղեկատվական աշխատանք պետք է տարվի:

«Երկկողմանի տեղեկատվության պակաս կա: Գումար պետք է ներդնել, երկիրը գովազդել: Օրինակ, մենք Իրանը բավարար չափով չգիտեք, շատ կցկտուր պատկերացում ունենք  Իրանի պատմամշակութային արժեքների մասին: Իրանում էլ Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա: Վերջերս Իրանում տուրօպերատորների հետ հանդիպմանը հարցրեցի, թե որ մեկն է գովազդում Հայաստանը, ոչ մի կազմակերպություն ձայն չհանեց: Այնպես, որ իրանական շուկան մեզ համար կարևոր է և հետաքրքիր, անհրաժեշտ է բազմակողմանի աշխատել այդ ուղղությամբ: Իրանը 80 միլիոնանոց շուկա է: Եթե կարողանանք 1 տոկոսն էլ բերել Հայաստան, ապա դա լուրջ արդյունք կլինի»,-ասաց նա:

Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ թայլանդական շուկան հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային տուրփաթեթների նկատմամբ, մասնավորապես, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, ավելին, նույնիսկ նշվում է Հայաստան-Ռուսաստան ուղղությունը: Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է հստակ քաղաքականություն մշակել այդ երկիրը թիրախային շուկա դարձնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]