Փոլ Մաքքարթնիի դուստրը աղբից պատրաստված մարզակոշիկներ Է ներկայացրել
15:24, 20 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դիզայներ եւ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի դուստրը՝ Ստելլան, ներկայացրել Է Parley UltraBoost X մարզակոշիկները, որոնք ստեղծվել են adidas-ի հետ համագործակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը մարտի 20-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ում:
Մարզակոշիկների դիզայնը ոգեշնչվել Է օվկիանոսային ալիքների հզորությամբ եւ ուժով: Դրանք կներկայացվեն մի քանի ֆիրմային խանութներում:
Այս մոդելի թողարկումը դարձել Է Parley for the Oceans ընկերության հետ համատեղ նախագծի բաղկացուցիչ մասը: «Ստելլա Մաքքարթնին եւ adidas-ը մեզ օգնում են ստեղծելու նոր աշխարհ, մարդիկ եւ Համաշխարհային օվկիանոսը կարող են հաշտ գոյակցել»,- ասել Է ֆիրմայի հիմնադիր Սիրիլ Գաթչը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում