Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 20-ին ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի տնօրեն (BPPS) Մագդի Մարտինեզ-Սոլիմանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվեց աղետների ռիսկի կառավարման շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցության ընդլայնումը: Կողմերը մասնավորապես քննարկեցին համատեղ աշխատանքի խորացումն ու ծրագրերի մշակումը աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման բնագավառում, ինչպես նաև՝ հումանիտար ականազերծման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացում անօդաչու թռչող սարքերի կիրառման հիմնահարցերում: 

Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դերակատարումը՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով, որը միակն է տարածաշրջանում: 

ՄԱԶԾ ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատեցին Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման նպատակով ՀՀ կառավարությանն աջակցելու ՄԱԶԾ հանձնառությունը: 

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ հյուրերն ԱԻ նախարարի հետ այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքներին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]