1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը մեկնել է Գերմանիա

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը մեկնել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ` ասելով, որ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքային շրջանն իր կողմից առաջ է տարվելու եկեղեցական ավանդույթների համաձայն: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանը հնարավոր է լինելու անցնել ներդաշնակության և համերաշխության պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն օրաթերթին հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

Պատրիարքի ընտրված տեղապահը մարտի 19-ի առավոտյան Ստամբուլում մասնակցել էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու կիրակնօրյա արարողությանը, ինչից հետո հանդես էր եկել քարոզով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]