Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազգային ժողովում քառօրյայի համար քվորում չապահովվեց

Ազգային ժողովում քառօրյայի համար քվորում չապահովվեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում հերթական՝ մարտի 20-23-ի քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 34 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չլինելու դեպքում պետք է գրանցումը շարունակել մինչև քվորում ապահովելը, բայց երեք ժամից ոչ ավելի:

Նիստին հետևելու էին եկել Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ: Նրանց ներկա պատգամավորները ծափահարեցին, իսկ Գալուստ Սահակյանը խոստացավ ընդունել նրանց:

Պատգամավորները բացակայում են օրինաստեղծ աշխատանքից, քանի որ մասնակցում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավին:

Մարտի 17-ին տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել էր Գալուստ Սահակյանը: Քննարկվել էին հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել էր 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]