Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում մեր մարզիկը հաղթել է հունգարացուն:

Երեկոյան ռինգ դուրս կգա նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի ունենող բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում  Հայաստանը ներկայանում են 7 մարզիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ