Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Սպասվող լրահոս. 20.03.2017


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մարտի 21-ին նշվում է Նովրուզ Բայրամը, որի ընթացքում զբոսաշրջային մեծ հոսք է սպասվում Հայաստան: Տոնին ընդառաջ, այսօր` մարտի 20-ին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, «Հայ-Իրանական բարեկամության միություն» ՀԿ նախագահ, «Անի տուր» ընկերության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը, «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը կանդրառանան  հայ-իրանական զբոսաշրջության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին, Հայաստանում իրանցիներին ներկայացվող տուրիստական առաջարկներին: Նշենք, որ Նովրուզ պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր: Այն  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում:

Լույս է տեսել մանկավարժ, մեթոդիստ, «Բաքուն և հայերը» գրքի հեղինակ Յուրի Բաղդասարյանի «ԽՍՀՄ-ի կործանումը» գիրքը: Լրագրողների հետ հանդիպմանը գրքի քաղաքական նշանակությանն ու կարևորությանը կանդրադառնա հեղինակը` Յուրի Բաղդասարյանը: Նա զուգահեռներ կանցկացնի մերօրյա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական գործընթացների հետ:

Մարտի 20-ն աշխարհում նշվում է, որպես «Առանց մսի» միջազգային օր, ինչի խորհուրդը շրջակա միջավայրի և, հատկապես, կենդանիների նկատմամբ հոգատար վերաբերմունքն է։  Մարտի 21-ը հայոց Հին Նոր Տարին է, որը կապված է Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ։ Հայոց Ամանորի անբաժանելի մասն են եղել ծեսերը, բուսական խոհանոցը։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, կենդանապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության կենտրոնի կրթության պատասխանատու Կարինե Փանոսյանը, պատմագետ, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Մկրտչյանը կանդրադառնան հայկական խոհանոցային ավանդույթներին:

Մարտի 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է: Այսօր Մոսկվա կինոթատրոնում կտրվի միջոցառումների մեկնարկը: Մարտի 20-26-ը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվում է Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն: Բացմանը հանդիսատեսին կներկայացվի 2014 թվականի արտադրության «Ի՞նչ ենք արել տեր աստծուն» ֆիլմը: Ֆրանսիայում մեծ հաջողություն ունեցած այս ֆիլմը պատմում է իրենց չորս աղջիկների ամուսնությունից վրդովված ծնողների պատմությունը: Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է: Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կբացվի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի «Փարիզյան տպավորություններ» խորագրով լուսանկարչական գործերի ցուցահանդեսը: Այն  նվիրված ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։ 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ