1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արաբագետն ադրբեջանցի ահաբեկիչների վերադարձն Ադրբեջանի համար վտանգավոր է համարում

Արաբագետն ադրբեջանցի ահաբեկիչների վերադարձն Ադրբեջանի համար վտանգավոր 
է համարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ահաբեկիչները վերադարձը չի կարող վտանգավոր լինել Հայաստանի կամ Արցախի համար: «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ վտանգ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի համար Սիրիայում ահաբեկչական խմբավորումներում ներգրավված ադրբեջանցիների վերադարձը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե ադրբեջանցին որոշել է գնալ և մտնել «Իսլամական պետություն» խմբավորման մեջ, նա այլևս ադրբեջանցի չէ, նա համարվում է «Իսլամական պետության» մարտիկ: Գաղափարական առումով նա չի կարող իրեն զոհաբերել  Ադրբեջանի համար»:

Նրա խոսքով` դա վտանգավոր է Ադրբեջանի համար, և արդեն ահաբեկչական գործողություններ դրսևորումներ այնտեղ եղել են:

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության  ղեկավար Մադաթ Գուլիևը խոսքով`մոտ 900 ադրբեջանցիներ անդամագրվել են ահաբեկչական կառույցներին: Իհարկե, այս թվին եթե գումարենք թուրքական ծագում ունեցողներին, կկազմի բավականին զգալի թիվ:  Բացի դրանից, կան ադրբեջանցիներ, որոնք մեկնել են Թուրքիա և չեն կարողանում մտնել Սիրիա՝ կռվելու համար ահաբեկչական խմբավորումների կազմում: Ներկայումս, ստեղծված իրավիճակից ելնելով, նրանք չեն ցանկանում և վերադառնում են  Ադրբեջան»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների ապագայի վերաբերյալ հարցին՝ արաբագետը նշեց, որ Սիրիայում ապրող քրիստոնյա փոքրամասնության ապագա կարգավիճակը կախված է, թե ով կգա իշխանության Սիրիայում:

 «Իհարկե, հայ համայնքն ունի հին ու խորը արմատներ Սիրիայում, և ինչպիսի իշխանություն էլ հաստատվի այնտեղ, նրանք պետք է հասկանան, որ հայերը մեծ դերակատարություն են ունեցել և ունեն պետության կայացման գործում»,- ասաց արաբագետը:

Սիրիայում 6 տարվա պատերազմի հետևանքով փախստականների թիվը կազմում է 5-6 միլիոն մարդ, որից 20 հազարը ապաստան է գտել Հայաստանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]