Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 337 շահառու

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում  ֆինանսավորվել է 
337 շահառու

ԵՐԵՎԱՆ, 17  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին հանդիպեց  «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին և պատասխանատուներին: Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրին 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ  2015-2016 թվականներին ծրագրի շրջանակներում  ֆինանսավորվել է 337 շահառու, 30 գիտական միջոցառում, 35 դրամաշնորհ է տրամադրվել: «Երիտասարդ գիտնականները վերջին տարիներին բավական ակտիվացել են: Մենք աշխատում ենք հիմնական  8  ուղղություններով, որոնք բավական արդյունավետ են»,-ասաց նա՝ հավելելով, որ 2016  թվականի կարեւոր իրադարձություններից էր համահայկական գիտական ֆորումը, որին մասնակից  տարբեր երկրների հայազգի գիտնականները դասախոսություններ կարդացին:

ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների աջակցություն նախագծի ղեկավար մարմնի անդամ Սարգիս Աղայանն էլ նշեց, որ  անցած տարի նախաձեռնած «Համահայկական գիտական համաժողով» նախագծի ընթացքում հայազգի մեծանուն գիտնականներ հավաքվել էին աշխարհի տարբեր ծայրերից: «Այդ գիտնականների հետ բավական լուրջ համագործակցություն է սկսվել: Օրինակ, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն համատեղ ծրագիր է ներկայացրել ամերիկյան ֆոնդերին` համատեղ գիտական աշխատանք իրականացնելու վերաբերյալ»,-հավելեց Աղայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]