Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Անջելինա Ջոլին Լոնդոնում հանդիպում Է ունեցել Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Լամբեթյան պալատում կայացել Է Հոլիվուդի դերասանուհի եւ ՄԱԿ-ի դեսպանորդուհի Անջելինա Ջոլիի հանդիպումը Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Just Jared-ին: 
Հոգեւորականը Ջոլիի հետ շփման լուսանկարները զետեղել Է իր Twitter–օգտահաշվում:
«Ինձ համար պատիվ Է ողջունել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ դեսպանորդուհի Անջելինա Ջոլիին: Մենք քննարկեցինք փախստականների հետ կապված ճգնաժամը, Հարավային Սուդանը եւ հակամարտությունների պայմաններում սեռական բռնության ակտերի կանխումը»,-գրել Է արքեպիսկոպոսը:
Նշվում Է, որ դերասանուհին 2015 թվականին արքեպիսկոպոսի հետ արդեն հանդիպել Է Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցում Խաղաղության ու անվտանգության կենտրոնի բացմանը: 
Մարտի 14-ին հաղորդվել Էր, որ Ջոլին կանանց իրավունքների շուրջ դասախոսություն Է կարդացել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի ուսանողների համար:


Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ