Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար. Շարմազանով

ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 17-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ովքեր ճանաչողական այցով Ազգային ժողովում էին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում. Էդուարդ Շարմազանովը զրույցի ժամանակ պատասխանել է ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցադրմանը: «Մեր նպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խնայելու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: Որպես պատասխանատու ուժ` մենք գտնում ենք, որ պատերազմով խնդիր չի լուծվելու. խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ զինված ուժերի մարտունակությանն առնչվող հարցադրմանը` ընդգծելով, որ անվտանգությունը մեր երկրի համար առանցքային հարցերից է, եւ պետությունն անում է հնարավորը առկա մակարդակն առավել բարձրացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: «Արցախի առաջնագիծն այսօր ամբողջությամբ ապահովված է տեխնիկական միջոցներով, որը բարձրացնում է առաջնագծի անվտանգության մակարդակը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]