Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Ապրիլ

Montblanc-ն առաջին սմարտ-ժամացույցն Է թողարկել Googl-ի հետ համատեղ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Montblanc ընկերությունը ներկայացրել Է իր առաջին Montblanc Summit smart-ժամացույցը, որն ստեղծել Է Googl կորպորացիայի հետ համատեղ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել Է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մոդելը պատրաստված Է Montblanc 1858 դասական հավաքածուի ոճով: Ժամացույցն աշխատում Է Android Wear 2.0 գործառական համակարգով եւ հանդերձված Է Qualcomm Snapdragon Wear 2100 պրոցեսորով:
1,39 դյույմ չափով խիստ ցայտուն AMOLED-դիսփլեյով ժամացույցը հանդերձված Է Wi-Fi-ին եւ Bluetooth-ին միանալու գործառույթով, ունի 4 գիգաբայթ ֆլեշ-հիշողություն, համատեղելի Է iOS-ի եւ Android-ի հիմքով սմարթֆոնների հետ, ունի Google Play-ի հավելվածներ մուտք գործելու հնարավորություն: Մոդելներն առաջարկվում են պողպատե եւ տիտանե կորպուսներով եւ ունեն կաշվե գոտի:   
Montblanc ընկերությունը 1906 թվականին Համբուրգում հիմնել են  գրասենյակային պիտույքների վաճառական Կլաուս Յոհաննես Վոսը, բանկիր Ալֆրեդ Նեհեմիասը եւ ինժեներ Ավգուստ Էբերշտայնը: Ներկայում այն մտնում Է Richemont կոնցեռնի մեջ եւ, բացի ինքնահոսներից, թողարկում Է ժամացույցներ, զարդեր, աքսեսուարներ եւ պայուսակներ: 


Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ