1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փորձագետներն առաջարկություններ ներկայացրին հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար

Փորձագետներն առաջարկություններ ներկայացրին հանրակրթության ոլորտում 
կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը համատեղ իրականացրել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և «Հանրային քաղաքականության» ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրության շրջանակներում վեր են հանվել հանրակրթության հետևյալ ոլորտներում կոռուպցիոն ռիսկեր առաջացնող մի շարք խնդիրներ։ Դրանցից մեկի՝ ներառական կրթության, վերջինիս ֆինանսավորման, ծախսերի արդյունավետության, աշակերտի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման վերաբերյալ լրագրողների հետ զրույցում իր ուսումնասիրությունները ներկայացրեց «Հանրային քաղաքականության ինստիտուտի» Հետազոտական Կենտրոնի տնօրեն Արևիկ Անափիոսյանը։ 

«Գործող կարգի համաձայն, ըստ որի երեխաները ներառված են ներառական ծրագրում, գոյություն ունի ֆինանսավորման մեկ բարձրացված չափաքանակ։ Փոփոխվող կարգի համաձայն, պետք է իրականացվի երեք տարբեր ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող՝ միջին, ծանր և խորը խանգարումներով երեխաների համար»,- ասաց նա։ 

Հանրակրթական դպրոցներում վճարովի պարապմունքների վերաբերյալ, որտեղ առկա է շահերի բախում և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, լրագրողների հետ զրույցում խոսեց «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի փորձագետ Ավետիք Մեջլումյանը։ 

«Խոսելով վճարովի պարապմունքների մասին, կարող եմ ասել, որ հիմնականն այստեղ շահերի բախման խնդիրն է։ Այսինքն՝ ուսուցիչը հանդես է գալիս երկու իրար հակասող կարգավիճակներում։ Մեր ուսումնասիրած երկրների մեծ մասում էթիկային կանոնագիրքը արգելում է ուսուցչին տրամադրել վճարովի պարապմունքներ իր իսկ աշակերտներին»,- շեշտեց նա։ 

Դասագրքերի հրատարակման, մշակման, ընտրության խնդիրների մասին խոսելով՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ»-ի փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ մոտ երկու տարի է անց է կացվում այս ուսումնասիրությունը։ 

«Մենք հետազոտություններ ենք անցկացրել թե մարզերում, և թե՛ Երևանում։ Ամեն մի հետազոտական կոմպոնենտի համար ընտրվել է համապատասխան մեթոդաբանություն։ Դասագրքերի համար, գրեթե բոլոր հրատարակչությունների հետ խոսել ենք և փորձել ենք վեր հանել այն բոլոր խնդիրները, որ հուզում է բոլորին և այսօր առկա են, հատկապես կոռուպցիոն ռիսկերի հատվածով»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Նպատակն է, դասագրքերի ստեղծման գործընթացում վերացնել շահերի բախման և հայեցողական որոշումների ընդունման հնարավորությունները, և դրա համար փորձագետներն ունեն մի շարք առաջարկություններ։ 

Հետազոտությունների վրա հիմնվելով՝ նրանք եկել են այն եզրահանգման, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է օրենսդրորեն արգելի դասագրքերի ստեղծման գործընթացում որոշում կայացնող պետական մարմինների աշխատակիցների մասնակցությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]