1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ տատի պատմությունը

Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ տատի 
պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում, ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը` կոչ անելով բոլորին միանալ իրեն և չլռել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սարաֆյանը ցույց է տվել իր տատիկի ընտանիքի լուսանկարը: «Նրանց ընտանիքում հինգ երեխա կար, տատիկս չորրորդն էր: Նրա անունը Հելեն էր»,- պատմել է դերասանուհին: Նա նշել է, որ իր տատիկի մայրը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ էր դարձել: Նա և իր երկու քույրերը փախել են հորեղբոր տուն, ով հարուստ էր: Այս տանը որոշ ժամանակ մնալուց հետո զինվորները տեսել են երեք աղջիկներին և տարել են` նպատակ ունենալով իսլամացնել նրանց: Սակայն ի վերջո զինվորները երեխաներին անաստված են համարել և որոշել են ազատվել նրանցից:

Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս  հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:

«Ես հավատացած եմ, որ այն ամենն ինչ ես գիտեմ որպես հայ կին, գալիս է իմ մորից և տատիկից: Այն ջերմությունն ու սերը, որ ես տեսել եմ այս տանը: Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, ինձ համարել եմ ամերիկացի աղջիկ, սակայն ես հայ եմ: Ես կերել եմ ամենահամեղ ուտելիքը, սովորել եմ լինել ուժեղ, սիրող, բարի` հատկանիշներ, որ ունեն հայ կանայք:

Ես կոչ եմ անում բոլորին լսելով այս պատմությունը պատմել սեփականը: Ես Անժելա Սարաֆյանն եմ, և ես արժևորում եմ խոստումը պահելը և երբեք չլռելը»,- եզրափակել է դերասանուհին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]