1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը քաղաքական դիվիդենտների համար

Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը 
քաղաքական դիվիդենտների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նա՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալ, հանրության շրջանում առավել հայտնի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը համարեց ցավալի և նշեց, որ որոշ քաղաքական ուժերի ձեռքին այն չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:

«Ցավակցելով հարազատներին՝ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ չի կարելի այդ ամենի հիման վրա  հանրային տրամադրություն ձեւավորել: Հանրությունը վրդովված է, եւ դա նորմալ է,  մենք գործ ունենք մարդկային հարաբերությունների,  էմոցիոնալ գնահատականների հետ, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են դա քաղաքականցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն: «Անկախ նրանից՝ դա Արթուր Սարգսյանն է, թե այլ քաղաքացիներ, տարբերություն չենք դնում, օրենքով ենք առաջնորդվում յուրաքանչյուր անձի դեպքում»,-նշեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն:

Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն եւս մի քանի քաղաքական ուժերի նման որոշ ժամանակով դադարեցնելու է քարոզարշավը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, Արտակ Զաքարյանն ասաց, որ դեռեւս նման քննարկում չի եղել:

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել: 

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07:00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ 2016 թվականի հուլիսի 31-ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016  թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]