1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատություններն 
ու 
իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

Լրագրողը, դիմելով Թոներին, հիշեցրել է, որ Թուրքիայի բանտերում ներկայում ավելի քան 150 լրագրող կա, ճնշումներ են իրականացվում ընդդիմության վրա և նման պայմաններում այդ երկիրը գնում է հանրաքվեի: Ի պատասխան հարցի, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին` Թոներն ասել է. «Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրականացումը, դատական անկախությունը և մյուս կարևոր ազատությունները»:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին` պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ դա թուրք ժողովրդի որոշելու հարցն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]