Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հայի կողմից որդեգրված սևամորթ Հրանտը գտել է կենսաբանական մորը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոու-բիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը: Ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում տղայի կենսաբանական մայրը` Ելենա Էսենգելը, 28 տարի անց հանդիպել է տղային, ում սկսել է փնտրել ծննդաբերելուց ութ ամիս անց:

Ելենա Էսենգելը 18 տարեկան էր, երբ սովորում էր Մինսկի ուսումնական հաստատություններից մեկում: Այնտեղ նա հանդիպում է անգոլացի մի երիտասարդի, որի հետ սիրային կապ է ունենում: Շաբաթներ անց Ելենան ամուսնանում է ռուս տղայի հետ, 9 ամիս անց ծնվում է սևամորթ երեխա: Ելենան հրաժարվում է երեխայից հենց հիվանդանոցում` հարազատներին ներկայացնելով, թե նա մահացել է:

Տղան, ում Ելենան անվանել էր Իվան, հայտնվում է Մինսկի մանկատներից մեկում, որտեղից էլ նրան որդեգրում է Երևանում բնակվող Հովսեփյանների ընտանիքը: Ընտանիքի մայրը` Լարիսա Հովսեփյանը, որդեգրել է 16 երեխայի, այդ թվում, Իվանին, ում անվանում է Հրանտ: Որդեգրված երեխաները տարբեր ազգության են:

Հաղորդման շրջանակում ստուդիայում հյուրընկալված Լարիսայի մյուս տղան` Ադրեյ Հովսեփյանը, պատմել է իրենց ընտանիքի մասին:   

«Միասին ապրում էինք շատ լավ, եթե ինչ-որ մեկը դժվարություններ էր ունենում, ապա անպայման միասին էինք հաղթահարում: Մեր մայրը հենց սկզբից մեզ բոլորիս ասել է, որ մենք որդեգրված ենք: Նա այնպես է մեզ դաստիարակել, որ մենք ինչ-որ մեկին փնտրելու կարիք չենք ունեցել: Նույնը և Հրանտը, նա մայրական սիրո, ուշադրության պակաս չի ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Անդրեյ Հովսեփյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ