Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարեց գյուղացուն ամեն կերպ աջակցել. Հաստատվեց լիզինգի նախագիծը

Վարչապետը հանձնարարեց գյուղացուն ամեն կերպ աջակցել. Հաստատվեց լիզինգի 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի նախագծին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90 տոկոսն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նորոգում­ների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:

Ըստ նախարարի, հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79 տոկոսը: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10-12.5 տոկոսի չափով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է, որպեսզի մաքսիմալ ժամանակակից պայմաններ ստեղծվեն գյուղատնտեսության զարգացման համար: «Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման դրան ռեսուրս կգտնենք»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նկատմամբ պետք է մաքսիմալ ուշադիր լինել:

«Այս կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանալ և թողնել ինքնահոսի, այլ պետք է համայնքներում մարզպետները, ձեր նախարարությունը զբաղվի այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի, որտեղ է լիզինգը ձևակերպում, ամեն ինչով պետք է աջակցել»,- ասաց վարչապետը: Իգնատի Առաքելյանն էլ ավելացրեց, որ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվի ամբողջ տեղեկատվությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1-2 տոկոսը, սակայն այն նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]