Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերը չեղյալ են համարվել

ՆԱՏՕ-ում Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերը չեղյալ են համարվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական AFP-ին ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

«Թուրքիան ծրագրի հետ խնդիր չունի: Խնդիր ունի Ավստրիան, որը բացահայտ հայտարարել է, որ դա սկզբունքի և արտաքին քաղաքականության հարց է»,- նշել է աղբյուրը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]