Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումն անթույլատրելի է

Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ ԼՂ հակամարտության գոտում ուժի 
կիրառումն անթույլատրելի է

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

«Հատուկ ուշադրություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերին: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և համանախագահող մյուս երկրների ներդրումը հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման գործում: Ընդգծվել է կրակի դադարեցման ռեժիմի պահմանման անհրաժեշտության մասին 1994, 1995թթ. համաձայնագրերի կատարման կարևորությունը, նաև 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Մենք միակարծիք ենք, որ ուժի կիրառումն անթույլատրելի է և վնասում է խաղաղ գործընթացին»,-նշել է Նախագահ Սարգսյանը:

Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երևանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]