1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էժանագին նյութերով Եգիպտոսի հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի փորձը դատապարտված է տապալման. ՀՀ դեսպանության կցորդ

 Էժանագին նյութերով Եգիպտոսի հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի փորձը 
դատապարտված է տապալման. ՀՀ դեսպանության կցորդ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծաղելի է, երբ դիվանագիտության ազատության և ազնվության մասին խոսում է մի մարդ, ով պատկերացում չունի դիվանագիտական էթիկայի և կանոնների մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի դեսպանության խորհրդատուի՝ եգիպտական լրատվական կայքերից մեկում տեղ գտած ապատեղեկատվական հոդվածի վերաբերյալ նման մեկնաբանություն է արել Հայաստանի  դեսպանության կցորդ Ստեփան Գևորգյանը:

«Մենք խիստ ավելորդ ենք համարում բանավեճի մեջ մտնել ճշմարտության մասին հիվանդագին պատկերացումներ ունեցող, ոչ կոմպետենտ, այսպես կոչված խորհրդատուների հետ: Մեր համոզմունքն է, որ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները չպետք է տուրք տան նման պրովոկացիոն և լրագրության կանոններին հակասող նյութերին։ Հասկանալի է պարոն Մաշադի՝ իր պատվիրատուներին գոհացնելու ձգտումը, սակայն խորհուրդ կտայինք չմոռանալ խղճի մասին։ Իհարկե, զարմանալի է, որ Ադրբեջանի դեսպանությունում տասը տարվա ընթացքում նրան չեն սովորեցրել դիվանագիտական այդ կանոնները։ Ինչ վերաբերում է հեղինակի անհիմն պնդումներին և հայտարարություններին, ապա դրանք նույնությամբ կրկնում են Բաքվի տոտալիտար ռեժիմի զառանցանքները, որոնց նպատակն է քսենոֆոբիայի, ռասիզմի և այլատյացության տարածումը։ Մեզ համար դա նորություն չէ, և մենք ստիպված ենք այդ նույն ձայնագրությունը լսել ավելի քան քսանհինգ տարի»,-ասել է նա:

Ստեփան Գեւորգյանը նշել է, որ վստահ է՝ այսպիսի էժանագին նյութերով Եգիպտոսի հանրությանը մոլորության մեջ մտցնելու փորձն ի սկզբանե դատապարտված է տապալման, քանի որ Եգիպտոսի հազարամյա բազմամշակութային հանրության մեջ ռասիստական երևույթները չեն կարող տեղ ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]