1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 15 03.2017

Սպասվող լրահոս. 15 03.2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նախագահ Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի, քննարկումների օրակարգում նաև ղաաբաղյան հարցն է: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ: ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյան կներկայացնի գործընթացի վերաբերյալ մանրամասներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը կներկայացնի 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի և վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի նախնական արդյունքները:

Հայաստանում որքանո՞վ են պաշտպանված երեխայի անձնական տվյալները, որքանո՞վ են լրատվամիջոցները հետևում էթիկայի կանոններին երեխաներին առնչվող թեմաները լուսաբանելիս: Այս և այլ հարցերն այսօր կլինեն «Երեխաների պաշտպանության ցանց»-ի կողմից կազմակերպված «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով քննարկման օրակարգում: Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի ինչպես անձնական տվյալների պաշտպանությանն, այնպես էլ կիբեռանվտանգության խնդիրներին:

ՀՀ փաստաբանների պալատի շուրջ խմորումները չեն դադարում: «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, Հաշտարարություն ինստիտուտի հիմնադիրներից Հայկ Հովհաննիսյանը, փաստաբան Թաթուլ Խուդատյանը հանդես կգան մամուլի ասուլիսով, կանդրադառնան պալատի շուրջ բարձրացրած աղմուկի դրդապատճառներին, ոլորտում առկա խնդիրներին։

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օրերս անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւում Լիլիթ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն: Այսօր լրագողների հետ կհանդիպեն հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը ամփոփելու առաջնության արդյունքները:

 Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]