Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մաշալյանը հանելու է թեկնածությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում

Մաշալյանը հանելու է թեկնածությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մաշալյանն ասել է «Ռադիո Ակոս»-ին տված հարցազրույցում:

«Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 15:00-ին: Քվեարկելու իրավունք ունի 30 հոգևորական: Հենց այնտեղ էլ կհայտարարեմ տեղապահի ընտրություններում թեկնածությունս հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն»,- հայտարարել է Մաշալյանը:

Նա կոչ է արել բոլոր իր կողմնակիցներին ձայնը տալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: «Տեղապահի ընտրությանը իմ փոխարեն թող քվեները տան Բեքչյանին, մտածեն ժողովրդի մասին: Թող փրկեն սեփական արժանապատվությունը: Թե ես, թե Սեպուհ սրբազանը տեղապահի լավագույն թեկնածու ենք համարում Գարեգին սրբազանին: Բացի այդ, Արամ սրբազանի հետ կապված անցյալի դառը փորձառությունը կա»,- նշել է Մաշալյանը:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը: Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:

Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am