Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելգիայում արգելվել են Թուրքիայի ազգայնական կուսակցության ելույթները

Բելգիայում արգելվել են Թուրքիայի ազգայնական կուսակցության ելույթները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անտվերպենում նախատեսված միջոցառումներին «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ալի Գյուլերը պետք է խոսեր Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից, սակայն սրահի տերը զանգահարել է կազմակերպիչներին և հայտնել, որ սրահը չի կարող տրամադրել:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների շրջանակում համագործակցում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ` քարոզարշավ իրականացնելով «այո»-ի օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]