Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 3/32. «Երևան», «Լոլիտա», «Ընտրանի», «Հույն զոռբան»

«Նոր գիրք» 3/32. «Երևան», «Լոլիտա», «Ընտրանի», «Հույն զոռբան»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Մկրտիչ Արմենի «Երևան» վեպում ի հայտ են գալիս հեղինակի ինքնատիպ մտածողությունն ու ձեռագիրը:  Հայաստանի խորհրդայնացումից հետո Երևան քաղաքի վերակառուցումը գրքի հերոսն ընկալում է իբրև վանդալային ավերում: Քանդվում է հին Երևանը, փոխարենը կառուցվում նորը: Կործանվում է արևելքը, որ ավերակների վրա բարձրանա արևմուտքը: Մշակութային մի ամբողջ շերտի, կենցաղի, բարքերի, հարաբերությունների անհետացման ափսոսանք է ապրում հերոսը: Մասնագետների կարծիքով այն հեղինակի լավագույն գործերից է:


20-րդ դարասկզբի արևմտահայ  գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արտաշես Հարությունյանի «Ընտրանի» գրքում զետեղված են հեղինակի բանաստեղծությունները, գրական դիմանկարներ, գրական քրոնիկա: Բանաստեղծական գրքերից ներկայացված է միայն «Նոր քնարը»: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լավագույն գիրքը, իր քերթողական կարողությունների բարձրակետը:


Արտաշէս  Յարութիունեան «Ընտրանի» (քերթուածներ, գրական դիմաստուերներ, գիրքեր եւ դէմքեր, գրական քրոնիկ): Կազմել է՝ Արքմենիկ Նիկողոսեանը: Երեւան, «Անտարես», 2016, 328 էջ:

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի: Ի՞նչ է սա, արդեն տասնամյակներ շարունակ ջանում են հասկանալ գրականագետները. կլինիկական դեպքի նկարագրությո՞ւն, մարտահրավեր կեղծ բարեպաշտությա՞նը, ֆրոյդիստական վարժանքնե՞ր գրականության ասպարեզում (թեև Նաբոկովը հեգնալի արհամարհանքով էր վերաբերվում Ֆրոյդին), երգիծական

պատո՞ւմ, թե՞ տրտմաթախիծ գիրք մենության և սիրո մասին: «Լոլիտա»-ի առեղծվածն անհնար է միանշանակորեն վերծանել:



Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը: Երևան, «Անտարես», 2017 («Արգելված գրքեր» մատենաշար):

«Հույն Զոռբան» համարվում է հույն գրող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) լավագույն ստեղծագործությունը: Ալեքսիս Զոռբան կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով` Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ` սին հույսերից ու սպասելիքներից:


 Հունարենից թարգմանել է Շամրիկ Խաչատրյանը: Երևան, «Անտարես», 2016, 432 էջ («Օտար գիր» մատենաշար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]