Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան «փոքր եղբորն» անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել

Թուրքիան «փոքր եղբորն» անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հաղորդվում է, որ տվյալ գործարքը Harp Arge ընկերության համար առաջինն է իր ռազմական համակարգերն Ադրբեջան արտահանելու գործում: Նշվում է նաև, որ սպառազինության համակարգը փորձարկում է անցել ադրբեջանական ուժային կառույցներում:

Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer-ը խափանում է կապը անօդաչու թռչող սարքի և ղեկավարման կենտրոնի միջև, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը:

Այս զենքն օգտագործվում է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունում, ինչպես նաև այդ երկրի այլ ուժային կառույցներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]