1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան և Ռուսաստանը հարաբերություններում սահմանագիծը չեն անցնի. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան և Ռուսաստանը հարաբերություններում սահմանագիծը չեն անցնի. Ռուբեն 
Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ռուսաստանը հարաբերություններում սահմանագիծը չեն անցնի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլը կփորձի փոխարինել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ: Թուրքիան կփորձի ցույց տալ, որ իր նշանակությունը բավական մեծ է: Մյուս կողմից այդ ստեղծված իրավիճակը կօգտագործի Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Չնայած Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների սերտացմանը, միևնույն է երկու երկրներն ունեն աշխարհաքաղաքական բնույթի սահմանափակումներ: Առաջինը պայմանավորված է ՆԱՏՕ-ի գործոնով, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ վարում է սուր քաղաքականություն: Դրանից բացի, Թուրքիան իր զենքը ստանում է Եվրոպայից, ԱՄՆ-ից, սա ևս կարևոր սահմանափակում է Անկարայի համար: Հաջորդն այն է, որ երկրների շահերը ռազմավարական առումով չեն համընկնում, որոշ դեպքերում նույնիսկ հակադրվում են միմյանց:

«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում  Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը: Հայաստանը գործոն է և ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հրաժարվի իր դաշնակից Հայաստանից, մենք էլ պետք է շահագրգռված լինենք այդ հարցում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրությունն է դա պարտադրում»,-հավելեց թուրքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]