Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրք ընդդիմադիրները Նիդերլանդներում ելույթ են ունեցել սահմանադրական փոփոխությունների դեմ

Թուրք ընդդիմադիրները Նիդերլանդներում ելույթ են ունեցել սահմանադրական 
փոփոխությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նիդերլանդներում թուրք բնակիչների հետ հանդիպումներ են կազմակերպել Թուրքիայի իշխող կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլլաթիֆ Շեները, Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թուղբա Հեզեր Օզթուրքը, ում կալանավորելու մասին որոշում են ընդունել թուրքական իշխանությունները:

Թուրք գործիչները տարբեր միջոցառումներին հանդիպել են թուրք ընտրողների հետ` նրանց կոչ անելով դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել: Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»-ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքինգործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվողսահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]