Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկումների ներկայացնել հանրությանը

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների 
քննարկումների  ներկայացնել հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ապրիլի 2-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում (նաև՝ քվեարկության օրը) քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Փետրվարի      24-ի թիվ 28 Լ հրամանով ՀՀ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

-  արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումն առավել փորձառու քննիչների ներգրավմամբ։

- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

- ապրիլի 2-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել  Ազգային ժողովի հերթական ընտրություններին։

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը։

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ նախագահի խորհրդականին՝ ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքներով Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը։

Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՔԿ պաշտոնական ինտերնետային էջի «Հրամաններ» բաժնում»։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ