Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախցի մարզիկները մասնակցելու են քիք-բոքսինգի աշխարհի գավաթին

 Արցախցի մարզիկները մասնակցելու են քիք-բոքսինգի աշխարհի գավաթին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի վերջին Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի շուրջ 15 մարզիկ մասնակցելու է ՀՀ ուժեղագույն ակումբների առաջնությանը: Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը նշել է, որ շուտով սկսվելու են նաև մարզական հավաքներ. դրանք, անշուշտ, նպաստելու են մարզիկների պատրաստակամության բարձրացմանը:

«Մայիսի 17-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի գավաթի խաղարկություն, որին ևս մասնակցելու են Արցախի մարզիկները»,- տեղեկացրել է Ա. Ղահրամանյանը և ավելացրել, որ ընթացիկ տարվա փետրվարին իրենք հանդիպում են ունեցել ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ: «Հանդիպումը նպատակ էր հետապնդում, որ քիք-բոքսինգ մարզաձևն Արցախում զարգանա ու լայն տարածում գտնի,- ասել է ֆեդերացիայի փոխնախագահը և ավելացրել,- այսօրվա դրությամբ, սկսած 6 տարեկանից, քիք-բոքսինգի պարապմունքներին մասնակցում է 80-ից ավելի մարզիկ: Ի դեպ, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում արդեն գործում է քիք-բոքսինգի մարզական ակումբ, որտեղ իրենք պարապմունքներն է անցկացնում 25 մարզիկ»: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Ղահրամանյանը նշել է նաև, որ իրենք նախատեսում են առաջիկայում շրջկենտրոններում և գյուղերում ևս բացել քիք-բոքսինգի մարզական ակումբներ:

Արցախի ավանդական քիք-բոքսինգի ֆեդերացիայի բացվել է 2016 թվականի դեկտեմբերին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]