Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քաղաքագետը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեղման քաղաքականությունը Հայաստանի համար լավագույն ճանապարհն է համարում

Քաղաքագետը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեղման քաղաքականությունը Հայաստանի համար 
լավագույն ճանապարհն է համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համատեղման քաղաքականությունը Հայաստանի համար լավագույն ճանապարհներից մեկն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո Եվրոպական Միությունը հրաժարվեց Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, սակայն այն ժամանակ եվրոպական պաշտոնյաները արդեն իսկ հասկանում էին, որ իրենց մերժումը չի արտահայտում ո´չ հայկական, ո´չ եվրոպական կողմերի շահերը: Այդ է պատճառը, որ Ասոցացման պայմանագրի ստորագրումը տապալելուց հետո, եվրոպական կողմը արագ համաձայնեց բանակցություններ վարել նոր պայմանագիր ստորագրելու համար: Ինչպես տեսնում ենք,  Հայաստանի  և Եվրամիության միջև  բանակցային գործընթացն արդեն ավարտվել է»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` Հայաստանին հաջողվեց, լինելով ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, հիանալի հարաբերություններ պահպանել Եվրոպական միության հետ, թե´ տնտեսական, թե´ քաղաքական հարաբերությունների առումով:

«Սա  «և´, և´» որդեգրած քաղաքականության  հաղթանակն է` նախապես մտածված  և իրականությունը արտահայտող լավագույն ճանապարհներից մեկը»,- ընդգծեց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանը կարևորեց այն, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը ոչ միայն քաղաքական է լինելու, այլ նաև տնտեսական:

«Քաղաքական մասով կապված է լինելու Հայաստանում եվրոպական արժեհամակարգի, ինստիտուտների, կառավարման մեխանիզմների ներդրման հետ:  Փաստաթղթում կան նաև տնտեսական մասով դրույթներ, որտեղ բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծում  արտադրողի համար  ավելի լավ աշխատելու եվրոպական շուկաներում, ինչպես նաև օգտվել այնտեղից ստացված  հնարավորություններից»,- եզրափակեց Մելիք-Շահնազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]