Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հետ կնքվեց համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հետ կնքվեց համացանցում երեխաների 
տեղեկատվական անվտանգության մասին հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախագահ Եվգենի Կասպերսկին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին:

Եվգենի Կասպերսկին ընդգծեց, որ Հայաստան կատարած ամեն նման այցելությունից հետո միշտ նոր գաղափարներ են ծնվում:

«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան, քանի որ լուսավոր  մտքերը շատ են այստեղ: Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ընդլայնվում է, աշխատելն այստեղ շատ հաճելի է: Այսօր կիբերհարթակում օրըստօրե նոր սպառնալիքներ ու վտանգներ են ի հայտ գալիս, և հարձակման վտանգի տակ են հայտնվում համացանցային բոլոր ծառայությունները: Կար ժամանակ, երբ երեխաները կարող էին հանգիստ օգտվել  համացանցից և վախենալու ոչինչ չկար դրանում, սակայն հիմա այդպես չէ։ Այժմյան սպառնալիքները բոլոր կիբերուղղություններով են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր է երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:

«Մեզ հնարավորություն է տրվում էլեկտրոնային կրթության, դասավանդման ձևաչափերում մտցնել շատ կարևոր անվտանգության համակարգեր, երեխաներին պաշտպանելու և ավելի բարդ խնդիրներ լուծելու համար»,-շեշտեց Լեւոն Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը դպրոցում կներդրվի արդեն իսկ 2017 թվականի սեպտեմբերից:

Տվյալ հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը  կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:  «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության կողմից, մասնավորապես, նախատեսվում է փորձառության տրամադրում, ինչպես նաև  կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության միջև:  Հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ անձնական տեղեկատվության փոխանակմամբ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]