Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում սկսվել են Nintendo-ի նոր կցուրդի վաճառքները

Ճապոնիայում սկսվել են Nintendo-ի նոր կցուրդի վաճառքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ Ճապոնիայում վաճառքի Է հանվել Nintendo կորպորացիայի նոր կցուրդը՝ Switch անվամբ: Այդ ընկերության կոնսոլների երկրպագուները վաղ առավոտից հերթի են կանգնել Էլեկտրոնիկայի խանութների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես ունեմ Nintendo-ի բոլոր կցուրդները, հուսով եմ, որ սա Էլ չի հիասթափեցնի ինձ»,- Տոկիոյի կենտրոնի խանութներից մեկում ՏԱՍՍ-ին պատմել Է 30-ն անց մի տղամարդ՝ հենց նոր գնած Switch-ով  տուփը սեղմելով կրծքին: Վաճառքի հանված կոնսոլն արժե 29 հազար 980 իեն (շուրջ 260 դոլար): 
Նոր կցուրդն իրենից ներկայացնում Է տնային խաղային համակարգի եւ շարժական գաջեթի հիբրիդ: Մշակողների հատուկ հպարտությունն են դարձել JoyCon ջոյստիկները, որոնք աչքի են ընկնում փոքրիկ չափով եւ ունեն շարժման ներսարված սենսորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]