1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ ցուցակում իր չընդգրկվելու հանգամանքը

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ ցուցակում իր չընդգրկվելու հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ է և ավելի լավ հնարավորություններ է ստեղծում պետական կառավարման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահը նշել է Euronews-ի հետ զրույցում:

«Իմ խորին համոզմամբ խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարման: Եվ սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին, և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև տարածացած խնդիրների լուծմանը: Դա ենք ցանկանում, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ դժգոհեն, քան ուրիշները»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանի չընդգրկվելը նշանակում է, որ նա հեռանում է քաղաքականությունւից՝ ՀՀ Նախագահը պարզաբանել է.«Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ: Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորվելու: Արդեն 10 տարի է ես Հանրապետական կուսակցության ղեկավարն է և ես մնում եմ կուսակցության ղեկավար»:

Իսկ այն հարցին, թե խորհրդարանական համակարգին անցնելով ինչ երկիր է դառնալու Հայաստանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է.«Բոլոր հայերի համար ցանկալի երկիր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]