Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երկրորդ թրեյլերը համացանցում է

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի երկրորդ թրեյլերը 
համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը հրապարակել է երկրորդ թրեյլերը: «Կայսրությունն անկում է ապրում: Սերը վերապրում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման մեկնաբանությամբ է նոր թրեյլերը հրապարակել «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Ֆիլմի նոր թրեյլերի մասին գրառում է կատարել հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը` հիշեցնելով, որ ֆիլմը կինովարձույթ դուրս կգա ապրիլի 21-ին: «Հպարտ եմ, որ իմ ընկեր Քրիս Քորնելի հետ ստեղծել եմ ֆիլմի ավարտի երաժշտությունը»,- նշել է նա:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]