Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում թալիշների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են. Միրզոև

Ադրբեջանում թալիշների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են. Միրզոև

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում թալիշների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են: Երևանում կազմակերպված «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» քննարկման ժամանակ նշեց թալիշական ազգային շարժման ակտիվիստ, «Թոլիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից Շահին Միրզոևը: Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ թալիշները հրաժարվեն իրենց լեզվից, մշակույթից: Իշխանական օղակների ամենատարբեր մակարդակներում թալիշները ճնշվում են` պարբերաբար բախվելով իրենց իրավունքների ոտնահարմանը: «Ադրբեջանի իշխանությունները ստիպել են, որ բազմաթիվ թալիշներ հրաժարվեն թալիշերենից, նույնիսկ թալիշ անունը օրենքով արգելված է: Ինչ կազմակերպություն էլ լինի, եթե դրա անվան մեջ կա թալիշ բառը, ապա այն չի գրանցվում: Դասագրքերն արգելված են, հեռուստատեսությունն արգելված է: Տարրական բառարան ունենալու հարցում նույնպես արգելքներ կան: Վերջերս հրատարակված բառարանի հեղինակները ձերբակալվեցին, և արգելվեց այն տարածել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շահին Միրզոևը: Նա ընդգծեց, որ թալիշաբնակ գյուղերը տարեցտարի դատարկվում են: Ադրբեջանական իշխանությունների վատ վերաբերմունքի հետևանքով շատերը լքել են իրենց գյուղերը:

ՀՀ ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]