Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՄԻԲՄԱ ծրագրով նախատեսվում է ամբողջովին վերանորոգել Մեղրիի սահմանային անցակետը

ՄԻԲՄԱ ծրագրով նախատեսվում է ամբողջովին վերանորոգել Մեղրիի սահմանային 
անցակետը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Մեղրի սահմանային անցակետի բարելավման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միգրացիոն քաղաքականության մշակման ազգային կենտրոնի «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի թիմի ղեկավար Կարել Հոֆսթրանը:

«Եվրամիության ֆինանսավորմամբ  արդեն իսկ վերանորոգվել են Բագրատաշեն, Գոգավան սահմանային անցակետերը: Բավրայի անցակետի վերանորոգումից հետո նախատեսվում է այս ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգել նաև Մեղրիի անցակետը»,- ասաց Հոֆսթրանը: Նրա խոսքով` այս տարի աշխատանքներ են իրականացվելու շինարարական նախագիծը կազմելու ուղղությամբ:

«Անցակետի դիզայնի և այլ հարցերի հետ կապված մշակումներ իրականացվելուց հետո սկսվելու են շինարարական աշխատանքները: Նախագծի պատրաստման աշխատանքները կավարտվեն 1-1.5 տարուց»,- նշեց Հոֆսթրանը՝ հավելելով, որ սահմանների կառավարման թափանցիկ և արդյունավետ համակարգերի ներդրումը կապահովի պետական սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնումը և կխթանի առևտուրը ի նպաստ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման:

«Աջակցություն  Հայաստանին  միգրացիայի  և սահմանների  կառավարման ոլորտներում» ծրագրի  իրականացման համար նախատեսվել է  4 միլիոն եվրո: Ծրագրի նպատակն է աջակցել և սատարել Հայաստանի Հանրապետության կողմից միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում գործադրվող ջանքերին: Ծրագիրն իրականցվում է ԵՄ-Հայաստան գործընկերության մասին համաձայնագրերի և ազգային ռազմավարական գերակայությունների շրջանակում՝  2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի դեկտեմբերը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ