Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

YouTube-ում կհայտնվի հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու հնարավորություն

YouTube-ում կհայտնվի հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսահոսթինգը շուտով կունենա հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու գործառույթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այս մասին հայտնել Է ծառայության գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, ծառայություն, որի սեփականատերը Միացյալ Նահանգների Alphabet հոլդինգն Է:    
Նրա խոսքով՝ YouTube-ի օգտատերերը կկարողանան իրական ժամանակի ռեժիմով դիտել ԱՄՆ-ի չորս խոշորագույն հեռուստացանցերի (ABC, CBS, NBC и Fox), ինչպես նաեւ եւս շուրջ 30 կաբելային, ներառյալ մարզական հեռուստաալիքների եթերը:
Վոջիցկու խոսքով՝ YouTube-ը ցանկանում Է ընդլայնել իր լսարանը եւ օգտատերերին առաջարկել նոր հնարավորություններ: «Կասկած չկա, որ արդի երիտասարդությանը դուր Է գալիս որակյալ հեռուստատեսային կոնտենտը, սակայն մեք հասկացել ենք, որ նրանք չեն ցանկանում հեռուստատեսություն դիտել ավանդական եղանակով»,- նշել Է նա:
Նոր ծառայությունն ԱՄՆ-ում կգործարկվի առաջիկա մի քանի ամսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]