Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 01.03.2017

Սպասվող լրահոս. 01.03.2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր մարտի 1-ն է` գարնան առաջին օրը: Եվ չնայած օրացույցով դրսում արդեն գարուն է, սակայն ձմեռը, կարծես թե, չի պատրաստվում նահանջել: Օրվա ընթացքում շարունակում է սպասված մնալ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին տեղեկատվությունը: Դրանց վերաբերյալ մանրամասներ կներկայացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ համազգային բողոքի օրը՝ Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կանցկացնեն հանրահավաք-երթ:Մինչ այդ, Երևանում կանցկացվի քննարկում «Մարտի 1-ն իրականում» խորագրով: Նախ կներկայացվի Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որն այդ իրադարձությունների ամբողջական վավերագրումն է: Այնուհետև մասնակիցները կանդրադառնան գործի իրավական, քաղաքական հարցերին:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում կմեկնարկի հայ մեծանուն գրող Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Ներկա կլինեն ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի նաև մարտի 2-ին:

Հայաստանի առողջապահական ոլորտում ներդրվում է էլեկտրոնային համակարգ: Դրա շնորհիվ հիվանդի բժշկական քարտն էլեկտրոնային եղանակով հասանելի կլինի տարբեր բուժհաստատությունների մասնագետներին: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը կներկայացնի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման մանրամասները:

Երևանում հանդիսավորությամբ կբացվի «Կրթություն 21-րդ դար» մասնագիտացված ցուցահանդեսը: Կրթության ոլորտի 70 կազմակերպություն կներկայացնի իր կրթական ծրագրերը: Մասնակցող կազմակերպություններից 10-ը Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ են: Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվը կներկայացնի յուրօրինակ փաստաթղթեր, որոնք պատմում են կրթության ոլորտում Հայաստանի, Ռուսաստանի համագործակցության մասին:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: Այն կրում է «Սիրո թևեր» խորագիրը` նվիրված գարնանամուտին և կանանց տոնին: «Սիրո թևերը»` Նելլի Գևորգյանի աշխատանքների անհատական 15-րդ ցուցահանդեսն է. կներկայացվեն հեղինակի կոլաժները: Ցուցահանդեսը կգործի մինչև. մարտի 12-ը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]