Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

SpaceX-ն զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին

SpaceX-ն զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել Է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել Է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել են ընկերությունում:  
Պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկների անունները SpaceX-ում չեն հայտնել: Մոտ ժամանակներս նրանք պետք Է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում Է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին: 
Ընկերությունում նշել են, որ Լուսնի շուրջը ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում  նաեւ այլ անձինք:
Լուսնի շուրջը թռիչքի համար պլանավորվում Է օգտագործել Falcon Heavy նոր տանող հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը, ինչպես նաեւ Dragon օդաչուավոր տիեզերանավը: SpaceX-ը մտադիր Է տիեզերանավն արձակել Ֆլորիդայի նահանգի Քանավերալի հրվանդանի այն նույն մեկնահրապարակից, որն օգտագործվել Է 1960 – 1970-ական թվականներին «Ապոլոն» լուսնային ծրագրի առաքելությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]