1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի են. ՀՀ Նախագահ

 ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին 
համատեղելի են. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունն այլ ռազմաքաղաքական կառույցներում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր տարածաշրջանում բազմաթիվ դերակատարներ կան և մենք փորձում ենք յուրաքանչյուր պարագայում մեր ազգային անվտանգության համար գտնել համագործակցության հնարավորություն, և երբեք 25 տարիների ընթացքում Հայաստանը չի փորձել որևէ շահ տեսնել կամ ունենալ այդ դերակատարների հակամարտությունից»,- շեշտեց Հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանի կարծիքով` դա կործանարար քաղաքականություն է: «Մենք նաև տարածաշրջանում համոզվեցինք իմ խոսքերի ճշմարտացիության մեջ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

«Անշուշտ, տարբեր նպատակներ են հետապնդում և ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն, բայց նորից եմ կրկնում, որ մեր պրակտիկան խոսում է այն մասին, որ հնարավոր է, որպեսզի երկիրն իր ազգային անվտանգությունն ապահովելու համար համագործակցության եզրեր գտնի տարբեր ձևաչափերում: Իմիջիայլոց, ասեմ, որ երբ Եվրամիության հետ բանակցություններ էինք վարում և խոսքը գնում էր Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության մասին, և ԵՄ-ում որոշակի մտահոգություն էին հայտնում այս առիթով, մենք բերում էինք ՆԱՏՕ-ի օրինակը` ասելով, որ, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մենք 25 տարի է համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և դրանից ոչ մի վատ բան չի պատահում: Այնպես որ, կարծում եմ մեր օրինակն ուսանելի է, և մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]