Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

26 պատգամավոր ստորագրել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը

26 պատգամավոր ստորագրել է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու 
երաշխավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 26 պատգամավոր ստորագրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աժ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Գրառման մեջ ներկայացված է երաշխավորությունը ստորագրած պատգամավորների ցուցակը. Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Փաստաթուղթը ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին ազատեն կալանքից: Նա 17 օր շարունակում է հացադուլը:

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]