Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները

Քիմ Քարդաշյանը ֆանատներին բաժանել է ամուսնու ֆիրմային մարզակոշիկները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի զույգ մարզակոշիկ Է բաժանել Yeezy Boost 350 V2 նոր հավաքածուից: Դրանց ապագա տերերին նա ընտրել Է Twitter-ում: Կոշիկի դիզայնով զբաղվում Էր նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, adidas-ի հետ համագործակցությամբ:  
Քարդաշյանը մարզակոշիկների բաժանումը կազմակերպել Է պաշտոնական ռելիզի հաջորդ օրը: Մեկնաբանություններում նա օգտատերերից ճշտել Է չափսը եւ խնդրել տեղեկացնել, երբ որ նրանք մարզակոշիկներն ստանան:  
Քանյե Ուեսթն սկսել Է ելույթ ունենալ 2000-ական թվականների սկզբին: Արտիստի հաշվին կա ավելի քան 21 մլն վաճառված սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ:
Adidas-ի հետ երաժիշտը համագործակցում Է 2013 թվականից: Համատեղ հավաքածուները ներառում են հագուստ եւ կոշիկ: Ուեսթի մարզակոշիկները թողարկվում են սահմանափակ քանակով: Ներկա դրությամբ մարզակոշիկների վերջին շարքը վաճառքում հայտնվել Է 2017 թվականի փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]