Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան

 Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումները նույնպես խթանում են նման հանցավոր կեցվածքի դրսևորումը: «Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հիմա ժողովրդի մի մասը դժգոհ է և դա համարում է խայտառակություն: Ադրբեջանական բանակի անձնակազմն էլ այս պարագայում պետք է մտածի, որ գերագույն-գլխավոր հրամանատարին ղեկավարում է կինը: Այս վիճակում «գերագույն-գլխավոր հրամանատարը» պետք է ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է: Պարզապես Ալիևը հաշվի չի առնում, թե ում հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե  մենք աչալուրջ չենք, չենք պաշտպանելու մեր անվտանգությունը, չարաչար սխալվում է: Դրա համար, տալով մեծ կորուստներ, հետ են շպրտվել: Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել: Սա է վիճակը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]